«Պետական պահպանության ծառայու­թյան պետի նախկին առաջին տեղա­կալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին և պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնա­ժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրություն­ները: Ասել է թե Սերժ Սարգսյանի նախ­կին թիկնազորի պետը էթիկայի հանձ­նաժողովի գործողությունների և կայացրած որոշումների հետ համամիտ չէ և դիմել է դատարան: Այս գործը քննե­լու է դատավոր Գևորգ Սոսյանը: 

Հիշ­եցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձեր­բակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձա­կեցին: Այդ գործով մեղադրանք է առա­ջադրվել նաև Ղազարյանի տիկնոջը՝ Ռ. Բեգլարյանին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել