Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի երաժիշտ Քանյե Վեսթը, տեսահոլովակ է թողարկել հայտնի ռեփեր Լի Փամփի հետ։ I Love It տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել Pornhub-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որի ռեժիսորը Վեսթն է։

Տեսահոլովակում նկարահանվել է նաև դերասանուհի Ադել Գիվենսը։ Ռեփերները, տարօրինակ քառակուսի կոստյումներով, միջանցքով գնում են դերասանուհու հետևից և ծամածռություններ են անում նրան։ Աստղը այդ պահին պատմում է օրգազմների մասին։

Հոլովակը մի քանի օրում ավելի քան 36 միլիոն դիտում է հավաքել։ Հոլովակի հեղինակը ամերիկացի ռեժիսոր Սփայք Ջոնսն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել