Զբոսաշրջության ոլորտի մասնագետները պարզել են, թե ինչ է պակասում հանգստացողներին տուն վերադառնալուց հետո։ Ինչպես պարզվել է, հիշողությունների հիմնական աղբյուրը հոտն է հանդիսանում։

Հաճախ ինչ-որ հաճելի բան հիշելու համար մարդ պետք է անպայման նույն բույրը զգա, որն իր հիշողության մեջ նույնականացվում է այս կամ այն հիշողության հետ։ Դրա համար բույրերի հատուկ կոմբինացիա գոյություն ունի։ Այսպիսի կոմբինացիա է առկա նորագույն մշակման մեջ։ Երբ հովանոցը բացում են, հատուկ տեխնոլոգիան նման բույրի մի փոքր քանակություն է բաց թողնում։

Մարդն առանց գիտակցելու հիշում է հաճելի անցկացրած ժամանակը, և նույնիսկ սառը անձրևոտ օրերին իր հովանոցի տակ միշտ ամառն է տիրում։ Միևնույն ժամանակ, այդ հոտերը ցիտրուսային պտուղների, հասմիկի և մշկածաղկի նուրբ խառնուրդ են, որը բարձրացնում է վստահությունը և նվազեցնում սթրեսի մակարդակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել