Աղը կարող է պետքական լինել ոչ միայն ուտեստներ պատրաստելու համար։ Կան բազմաթիվ  բաներ, որոնք կարելի է անել աղի միջոցով։

Ահա աղը օրիգինալ և արդյունավետ կերպով օգտագործելու միջոցներ, որոնք ձեզ հաճելիորեն կզարմացնեն։

Ազատում է արդուկի վրա առաջացած մրուրից

Եթե դուք մոռանում եք մաքրել արդուկի մակերևույթը, ապա այն կեղտոտվում է։ Որպեսզի ազատվեք արդուկի մրուրից, կարող եք պարզապես անցնել արդուկով աղի վրայով, ինչպես ցույց է տրված նկարում։

Մաքրեք դեղնուցը կեղևի մնացորդներից

Եթե ձուն կոտրվել է, ապա կեղևի մնացորդները դժվար է հեռացնել դեղնուցից։ Պարզապես դրա վրա աղ լցրեք և կտեսնեք՝ ինչ հեշտությամբ կարելի է հեռացնել դեղնուցը։

Օգտագործեք կրակմարիչի փոխարեն

Աղը հրաշալի հանգցնում է կրակը։ Ոչ այդքան մեծ բոցը կարելի է հանգցնել աղի օգնությամբ։ Հարկավոր է ընդամենը աղ լցնել կրակի վրա, ահա և վերջ։

Աղը փայլեցնում է տապակը

Եթե ձեզ մոտ չի ստացվում մաքրել յուղի մնացորդները կաթսայի կամ թավայի վրայից, փորձեք անել դա ջրի և աղի միջոցով։ Աղը հրաշալի օգնում է մաքրել թավաները կամ կաթսաները։

Մաքրեք սպունգը

Օգտագործած սպունգը դրեք աղաջրի մեջ։ Դա վերացնում է կեղտը և ախտահանում սպունգը։

Թարմացրեք լվացարանը

Եթե լվացարանից եկող տհաճ հոտ եք զգում, ապա պարզապես աղ օգտագործեք։ Լվացարանում աղ լցրեք, ապա՝ թորած ջուր և սպասեք որոշ ժամանակ։ Դուք արդյունքներից հաճելիորեն կզարմանաք։

Փայլեցնում է արույրը և պղինձը

Աղի, ալյուրի և քացախի հավասար չափաբաժինները կարելի է քսել մետաղին։ Այնուհետև թողեք մոտավորապես 1 ժամ և մաքրեք չոր կտորով։ Արույրից կամ պղնձից իրերը կփայլեն ինչպես նորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել