Աղը կարող է պետքական լինել ոչ միայն ուտեստներ պատրաստելու համար։ Կան բազմաթիվ բաներ, որոնք կարելի է անել աղի միջոցով։
Ահա աղը օրիգինալ և արդյունավետ կերպով օգտագործելու միջոցներ, որոնք ձեզ հաճելիորեն կզարմացնեն։
Եթե դուք մոռանում եք մաքրել արդուկի մակերևույթը, ապա այն կեղտոտվում է։ Որպեսզի ազատվեք արդուկի մրուրից, կարող եք պարզապես անցնել արդուկով աղի վրայով, ինչպես ցույց է տրված նկարում։
Եթե ձուն կոտրվել է, ապա կեղևի մնացորդները դժվար է հեռացնել դեղնուցից։ Պարզապես դրա վրա աղ լցրեք և կտեսնեք՝ ինչ հեշտությամբ կարելի է հեռացնել դեղնուցը։
Աղը հրաշալի հանգցնում է կրակը։ Ոչ այդքան մեծ բոցը կարելի է հանգցնել աղի օգնությամբ։ Հարկավոր է ընդամենը աղ լցնել կրակի վրա, ահա և վերջ։
Եթե ձեզ մոտ չի ստացվում մաքրել յուղի մնացորդները կաթսայի կամ թավայի վրայից, փորձեք անել դա ջրի և աղի միջոցով։ Աղը հրաշալի օգնում է մաքրել թավաները կամ կաթսաները։
Օգտագործած սպունգը դրեք աղաջրի մեջ։ Դա վերացնում է կեղտը և ախտահանում սպունգը։
Եթե լվացարանից եկող տհաճ հոտ եք զգում, ապա պարզապես աղ օգտագործեք։ Լվացարանում աղ լցրեք, ապա՝ թորած ջուր և սպասեք որոշ ժամանակ։ Դուք արդյունքներից հաճելիորեն կզարմանաք։
Աղի, ալյուրի և քացախի հավասար չափաբաժինները կարելի է քսել մետաղին։ Այնուհետև թողեք մոտավորապես 1 ժամ և մաքրեք չոր կտորով։ Արույրից կամ պղնձից իրերը կփայլեն ինչպես նորը։