Ամեն կին երազում է իդելական տեսք ու կրծքեր ունենալու մասին: Կանայք բարեմասնություններն ընդգծելու համար դիմում են մի շարք խորամանկությունների, որոնցից են ճիշտ ներքնազգեստն ու համապատասխան մասում հագուստի չափավոր կտրվածքը:

Եթե ցանկանում եք, որ ձեր կուրծքը մնա առանձգական ու գայթակղիչ, հրաժարվեք այս սովորություններից, իսկ արդյունքը չի ուշանա:

  1. Դուք սխալ կրծկալ եք հագնում: Հարցը բնավ ճիշտ ընտրված չափսի մասին չէ, այլ հարմարավետության: Դուք չպետք է նեղվեք այն կրելուց:
  2. Դուք չեք օգտագործում արևապաշտպան քսուք: Ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծապես վնասում են մեր մաշկը և նպաստում են արագ ծերացմանը:
  3. Դուք շատ արագ եք վազում: Որքան էլ ծիծաղելի թվա, բայց այս կետը հատկապես վերաբերում է մեծ կրծքեր ունեցող կանանց, քանի որ արագ վազքի հետևանքով այդ հատվածի մկանները թուլանում են:
  4. Հրաժարվում եք մերսումից: Նուրբ մերսումը նպաստում է արյան շրջանառության ուժեղացմանը, ինչը միայն դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:
  5. Դուք շատ եք ծխում: Նիկոտինը նպաստում է մաշկի թուլանալուն:
  6. Կտրուկ նիհարում եք: Քաշի արագ տատանումից մաշկը կորցնում է առանձգականությունը:
  7. Սիրում եք թխվածքաբլիթներ, կոնֆետներ ու չիփսեր: Վատ սնունդը բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա առհասարակ:
  8. Քիչ վիտամին С եք օգտագործում: Այս վիտամինը նպաստում է ոչ միայն կրծքի, այլ ամբողջ մարմնի մաշկի վիճակի բարելավմանը:

Եթե ցանկանում եք միշտ գայթակղիչ մնալ, ուրեմն՝ հրաժարվեք վատ սովորություններից, իսկ արդյունքը գոհացնող կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել