Amsport.am-ը գրում է.

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին, ով մոտ է «Սպարտակ» տեղափոխությանը, վերսկսել է մարզումները:

37-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի մարզաբազայից լուսանկար է հրապարակել` «Չելսիի» նախկին կիսապաշտպան Մայքլ Էսիենի և ակումբի ակադեմիայի մարզիչ Ջոն Հարլիի ընկերակցությամբ:

«Վերադարձել եմ մարզումներին տղաների հետ»,- այսպես է մակագրել լուսանկարը ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թերին բուժզննում է անցել և 1+1 ձևաչափով պայմանագիր կկնքի «Սպարտակի» հետ` տարեկան վաստակելով 1,8 մլն ֆունտ:

Թերիի վերջին ակումբը եղել է բիրմինգեմյան «Ասթոն Վիլան»: Չեմպիոնշիփում նա մրցաշրջանի ընթացքում 35 հանդիպման է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել