Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ բարդ են, քանի որ բազմակողմանի զարգացած են և անկայուն: Խնդիրն այն է, որ Երկվորյակներն արագ են մի մտքից մյուսին անցնում, սիրում են հաճախ փոխել շրջապատը, տանել չեն կարողանում ձանձրույթը: Հենց այդ պատճառով նրանց տրամադրությունն ամեն վայրկյան փոխվում է, ինչը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին առեղծվածային է դարձնում: Երկվորյակները սովոր են մյուսներին գերազանցել մտավոր կարողություններով, բայց շարժման ու շփման մշտական ձգտումը հաճախ հանգեցնում է քաոսի:

Ջրհոս: Ջրհոսներին հաճախ են էքսցենտրիկ համարում, ովքեր նման չեն ոչ ոքի: Նրանք չեն վախենում ցույց տալ իրենց անհատականությունը, նորարարություններ անել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են զարմացնել իրենց անկանխատեսելիությամբ և ստեղծագործական մոտեցմամբ: Ջրհոսները ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, իրենց հաճախ դիվանագետի նման են պահում, ում իրական մտքերը հնարավոր չէ հասկանալ:

Ձկներ: Խորը, նուրբ մարդիկ են, ովքեր հաճախ են ճախրում երկնքում, երազանքներում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հնարավոր չէ հասկանալ, քանի որ այլ կերպ են մտածում և տեսնում այն, ինչ մյուսները չեն տեսնում: Մարդկանց համար անսահման գաղտնիք են, բարդ մարդիկ, ովքեր օգնում են մարդկանց, բայց միայնակ են:

Խեցգետին: Շատ բարդ մարդիկ են, քանի որ չափազանց զգացմունքային են, զգայուն: Խեցգետիններին դժվար է հասկանալ, քանի որ նրանք հաճախ են հենվում տրամաբանության ու փաստերի, ոչ թե զգացմունքների վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների տրամադրությունն ամենից շատ կախված է տանն իշխող տրամադրությունից, մտերիմների հետ հարաբերություններից: Խեցգետինները կասկածամիտ են, կարող են երկար ժամանակ տանջվել զգացմունքների պատճառով:

Կարիճ: Կարիճներին դժվար է հասկանալ այն պատճառով, որ նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց գաղտնիքները: Ամբողջ կյանքում փորձում են ճնշել իրենց զգացմունքները, հաղթահարել թուլությունները: Եթե կարծում եք, թե ճանաչել եք Կարիճներին, սխալվում եք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն փախչում խնդիրներից և սթրեսից, ակտիվորեն պայքարում են դրանց դեմ: Ինքնավստահ են, փակ, բայց նաև խոցելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել