Հին ժամանակներից Լուսինը խորհրդանշում է կանացի սկիզբը: Ոչ ավանդական բժշկության ջատագովները փորձում են համոզել, որ Լուսնի փուլերը էական ազդեցություն ունեն կանանց օրգանիզմի ու առողջության վրա:

Հակաբեղմնավորիչների ստեղծումից շատ առաջ կանայք անցանկալի հղիությունից պաշտպանվել են` կողմնորոշվելով Լուսնով: Այն ժանանակ դեռևս նկատել էին, որ նվազող Լուսնի ժամանակ հղիանալու հավանականությունը հավասարվում է զրոյի: Դրան հակառակ, Լուսնի աճմանը զուգահեռ, հատկապես լիալուսնի ժամանակ մեծանում է հղիանալու հավանականությունը:

Ժամանակակից հետազոտողներից շատերը համոզված են, որ կանանց վրա հատուկ ազդեցություն է ունենում լուսնային փուլի համընկնումը: Այդ տեսության համաձայն` հղիանալու հավանականությունը խիստ մեծ է լուսնային օրացույցով օրվա ու ծննդյան օրվա համընկնման ժամանակ: Ասենք, եթե կինը ծնվել է լուսնային օրացույցի 6-րդ լուսնային օրը (առաջին օրը լիալուսնի օրն է համարվում), ապա ամեն անգամ, երբ լուսինը գտնվում է այդ փուլում (իսկ դա տեղի է ունենում ամիսը մեկ անգամ) հղիանալու համար բարենպաստ շրջան է սկսվում:

Մեծ է հավանականությունը նաև, երբ լուսնային փուլը համընկնում է ձվազատման հետ:

Լուսինը ոչ միայն կարող է նպաստել հղիանալուն, այլև կարգավորել դաշտանային ցիկլը: Որպեսզի այն կարգավորվի, այսինքն` դաշտանը լինի միևնույն օրը, օգտակար է մի քանի ամիս «լուսնահարվելը», այսինքն` բաց երկնքի տակ, լուսնի լույսի ներքո քնելը:

Լուսինը ոչ միայն մարդու վերարտադրողական ֆունկցիայի, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա է ազդում:

Լուսնի փուլերը

Լուսնի փուլեր են կոչվում լուսնի տարբեր աստիճանի լուսավորվածությունը. յուրաքանչյուր փուլ տևում է 7,4-7,5 օր: Այդ փուլերը սովորաբար սկսում ենք հաշվել նորալուսնից սկսած:

Առաջին փուլը կոչվում է նորալուսնի փուլ, երկրորդը` առաջին քառորդ, երրորդը` նաև լիալուսին, չորրորդը` չորրորդ կամ վերջին քառորդ:

Լուսնային առաջին փուլը սկսվում է նորալուսնից. առաջին 2 օրը լուսինը երկնակամարում չի երևում: Այս փուլում մարդը թույլ է, օրգանիզմի էներգետիկ պաշարները` նվազագույն: Տուժում է իմունիտետը, չեն բացառվում սխալներն ու բացթողումները: Անբացատրելի երկյուղներ են առաջանում, ճնշվածություն, վարքի խանգարումներ, դեպրեսիա: Սակայն այս վիճակն իր առավելություններն ունի. օրգանիզմը նախորդած ողջ լուսնային ամսվա բեռն այս փուլում թոթափում է:

Դրանից հետո երկնքում հայտնվում է նրբիկ մահակը ու կարելի է ազատորեն շունչ առնել: Ուժերի հասունացման շրջան է: Այս փուլում օրգանիզմն ասես իր երիտասարդությունն է ապրում ու կրկին աճում է ու զարգանում, տրամադրվում արտաքինից ստացվող էներգիայի սպառման: Լուսինն այս փուլում խնայում է ուժերն ու գրեթե չի ծախսում:

Առաջին փուլում մարդը հատկապես ակտիվ է: Սակայն առողջության տեսանկյունից այն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ քրոնիկ հիվանդությունների սրման ժամանակաշրջան է: Լուսնի աճի հետ մենք ավելի ուժեղ ենք դառնում, ասես նախապատրասվում ենք մեծ իրադարձությունների ու հաղթանակների: Լուսնային փուլերի հերթագայման ժամանակ պետք լինել ուշադիր ու զգոն թե՛ սեփական անձի և թե՛ շրջապատի նկատմամբ: Նման օրերին ավելի կոնֆլիկտային ենք դառնում և նվազ հավասարակշռված: Ուժգնանում է աշխարհընկալման զգացմունքային սրությունը:

Լուսնի առաջին փուլը նպատակահարմար է առողջարարական պրոցեդուրաների համար: Աճող լուսնի ժամանակ սրտի աշխատանքը հաճախանում է, գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը, մարդը լավատեսությամբ է համակվում և ուժերի հոսք է զգում: Այս շրջանում ուժգնանում է ընդունվող դեղերի ազդեցությունը, բնականաբար, մեծանում է և դեղորայքի հետևանքների հավանականությունը: Ուստի նորալուսնի ժամանակ խորհուրդ է տրվում առողջարարական համալիր պրոցեդուրաներ սկսել: Տհաճ զգացողություն կարող է լինել արյան ցածր ճնշում ունեցողների մոտ, իսկ լիալուսնի ժամանակ ճնշման տատանումներ կարող են ունենալ բարձր ճնշում ունեցողները:

Լուսնի երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ լուսնի լուսավորված հատվածը սկավառակի ուղիղ կեսն է զբաղեցնում: Մենք այս փուլում դառնում ենք ուժեղ, ակտիվ ու էմոցիոնալ: Կենսական ուժերն աստիճանաբար մոտենում են գագաթնակետին: Դրանք բավականաչափ են, հոգնածություն դեռևս չկա, ու մարդն ունակ է շատ բաների: Սակայն այս փուլում է, որ սուր հիվանդություններ կարող են առաջանալ,նյարդային համակարգը խիստ լարված է: Այս փուլում դժվար է սթրեսները հաղթահարելը: Հնարավորինս պետք է սահմանափակել զգացմունքայնությունը, հուզումներն ու լարվածությունը: Նվազեցրեք կամ բացառեք այդ վիճակին նպաստող խթանիչները, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը, նյարդային իրավիճակն աշխատանքում և տանը:

Լիալուսնի ժամանակ կնոջ օրգանիզմում ակտիվ ճարպակուտակում է տեղի ունենում, ուստի, գիրանալու հակում ունեցողներին առաջարկվում է լիալուսնի նախօրեին բեռնաթափման օր նշանակել: Հիշեք` այս փուլում վայելած մեկ կոնֆետն անգամ վերածվում է լրացուցիչ կգ-ի: Այս շրջանում մեծ է նաև թունավորվելու հավանականությունը:

Նվազող լուսնի ժամանակ, ընդհակառակը, ուժերի անկում է լինում, առաջանում է թուլության զգացում, արյան ցածր ճնշում, օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են: Այս շրջանում խորհուրդ է տրվում ազատվել ամեն ավելորդ բանից, օրինակ` մաշկի ու մարսողական տրակտի խարամներից:

Հիշեք նաև տատական խորհրդի մասին, որ նվազող լուսնի ժամանակ չի կարելի մազերն ու եղունգները կտրել: Այս ամենը նկատի ունենալով` պետք է հասկանալ, թե ինքներդ ինչի եք ձգտում: Եթե ցանկանում եք, որ եղունգներն ու մազերն արագ աճեն, ուրեմն պետք է դրանք կտրել մինչ լիալուսնի փուլը, քանի դեռ այն աճում է: Իսկ եթե ցանկանում եք ամրացնել մազարմատներն ու եղունգները,  մանիկյուրով ու մազերի սանրվածքով զբաղվեք լիալուսնից հետո, երբ այն սկսում է նվազել:

Ամեն ինչ ազդում է ամեն ինչի վրա, ու եթե մարդն ապրում է որսալով տիեզերական ներդաշնակությունն ու ինքն էլ ներդաշնակելով դրան, ուրեմն նա և՛ առողջ է, և՛ երջանիկ:

Այս կտվածքով եթե դիտարկենք, ապա հայտնի է, որ կանայք մեծ ներուժով են օժտված, քանի որ  ավելի զգայուն են հոգով և զարգացած ինտուիցիայով: Ի՞նչ է ինտուիցիան. այն տիեզերքից բնության մասին գաղտնի իրական տեղեկությունը ստանալու ունակություն է: Կանայք օժտված են այդ ոչ երկրային հատկությամբ, ու եթե վստահում են ներքին ձայնին կամ ինտուիցիային, ապա այն երբեք մեզ հուսախաբ չի անում: Հաստատված է, որ կանանց վրա մեծ ազդեցություն են ունենում լուսնային ռիթմերը: Աստղագիտության մեջ լուսինը կանացի էներգետիկայի մոլորակն է: Աստվածաշնչում լուսինը հիշատակվում է որպես տիեզերական ժամացույց:

Մենք այժմ ապրում ենք արեգակնային օրացույցով: Այդ լուսատուն արական, առնական կոշտ ու չոր էներգետիկայով է օժտված: Իսկ կանանց սեղանին պետք է նաև լուսնային օրացույց լինի:

Ամեն ամիս լուսինը 4 փուլ է անցնում ու այդ փուլերից կախված` մեր օրգանիզմի էներգետիկ վիճակը, կենսունակությունն ու ակտիվությունը փոփոխվում է:

Առաջին փուլում Լուսինն ասես իր երիտասարդությունն է ապրում. մեծանում է, հասունանում, ուժ կուտակում: Այդ փուլում հարկավոր է լիարժեք սնվել ու ապագայի պլաններ կազմել: Երկրորդ փուլում կենսական ուժերն իրենց հասունացման գագաթնակետին են հասնում: Երկրոդ փուլն ավարտվում է լիալուսնով, երբ դժվարանում է ինքնավերահսկումը: Իզուր չէ, որ շատ ֆիլմերում նկարագրվող բարդ իրադարձությունների ցուցադրմանը նախորդում է խոշոր պլանի լուսնի պատկերը: Վտանգավոր իրավիճակները բացառելու համար փորձեք լիալուսնի ժամանակ խուսափել բազմամարդ տեղերից և ուղևորություններից: Ասվածը հատկապես վերաբերում է տղամարդկանց:

Երրորդ փուլում օրգանիզմը տրամադրվում է արարելուն և ունակ է շատ բանի: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Չորրորդ փուլում էներգիան նվազ է, ամեն ինչ ասես ձեռքից թափվում է: Սակայն այդ ժամանակ էլ հոգեկան ուժերն են բացվում, գալիս է իմաստնությունը: Լուսնի փուլից փուլ անցման օրերը սթրեսային են:

Լուսնային օրերի բնույթը մեծապես ազդում է մեր վարքի վրա, և լուսնային օրացույցը կհուշի, թե երբ կարելի է նոր գործ ձեռնարկել:

Կարելի է այս գիտելիքներն անտեսել, սակայն կարելի է նաև կիրառել դրանք: Ընտրությունը մերն է:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել