Արդեն մեկ ամսից ավել է, ինչ «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի: Հայտնի իրադարձություններից հետո նախկին տնօրենն ազատվեց պաշտոնից: Իսկ երեկ արդեն այդ նույն բժշկական կենտրոնում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել․ գողացել են մահացած 22-ամյա Վալերիա Սորոկինայի նշանադրության մատանին․․․ Անմարդկային քայլ, որը ոչ մի արդարացում չունի:
Ներկայիս տնօրենը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի նախկին բժիշկներից է, ով կառավարման ոլորտում անփորձ է ու, փաստորեն, չի կարողանում գործից գլուխ հանել:
Ինչպես նախկինում, այսօր էլ հիվանդանոցներում մարդիկ են մահանում, ուզենք, թե ոչ, բայց այն, ինչ կատարվել է այսօր, նախկինում երբևէ չենք լսել, անգամ չենք էլ պատկերացրել, բայց փաստը մնում է փաստ:
Մահացածը ՌԴ քաղաքացի երիտասարդ աղջիկ էր, ով այստեղ էր նշանածի հետ, որպեսզի ընտանեկան միությունը զագսով վավերացնեին Հայաստանում: Ու նման զարհուրելի միջադեպ․․․
Այս ողջ ընթացքում, բացի պոպուլիստական հայտարարություններից, անհիմն մեղադրանքներից ու բաժակաճառերից, ոչ մի ռեալ քայլ չի արվել ոլորտի բարեփոխման, կատարելագործման համար: Փոխարենը, որքան հնարավոր է, այն ավելի խոր անդունդն են նետել: Ինչ չէինք տեսել, տեսանք, ինչ չէինք լսել, լսեցինք:
Ցավակցություններս հարազատներին, ու ներեք մեզ, թե կարող եք:
Նկարում Վալերիան է ու այն մատանին, որը նրանից գողացել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=158214068415249&set=a.118632732373383&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել