Ոչ ոք, ամենայն հավանականությամբ, չի վիճի այն փաստի հետ, որ ամռան ամենագլխավոր հատապտուղը ձմերուկն է (այո, այո, այն հենց հատապտուղ է)։ Ամռան ոչ մի միջոցառում չես կարող պատկերացնել առանց սեղանին դրված ձմերուկի։ Սակայն շատերն են մոռացել կամ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն ձմերուկին։ Այսօր մենք կպատմենք, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել ձմերուկը։

Որպեսզի արագ սառեցնեք ձմերուկը ամռան շոգին (չէ՞ որ ամենահամեղ ձմերուկը լինում է սառը վիճակում, և գրեթե չկա տաք ձմերուկի սիրահար), մեզ անհրաժեշտ է ընդամենը․․․ շապիկ։ Այո, սովորական շապիկ։

Այսպիսով՝ սկզբից մոտենում ենք ծովին կամ ցանկացած այլ տեղ, որտեղ հոսող ջուր կա ձեր հանգստյան գոտու մոտակայքում։

Դրանից հետո պահում ենք ձմերուկը ջրի մեջ մի քանի վայրկյան և հանում այնտեղից՝ դնելով մի կողմ։ Շապիկը մտցնում ենք ջրի մեջ և քամում։ Այժմ այդ շապիկով փաթաթում ենք ձմերուկը բոլոր կողմերից և դնում ինչ-որ սառը տեղ։ Դա կարող է լինել նաև սովորական ծառի ստվերը։

Դա շատ պարզ է թվում, սակայն մոտ 20-30 րոպեից ձմերուկն ամբողջովին պատրաստ է օգտագործման։ Այն հաճելի սառը կլինի, և դուք կկարողանաք վայելել այդ անհավանական համը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել