Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, ըստ որի նստակյաց կենսակերպը կարող է հանգեցնել մարդկանց զանգվածային մահացության, ովքեր սովորություն չունեն մարմնամարզություն կատարելու կամ մարզադահլիճներ հաճախելու, գրում է Science Alert-ը: Հետազոտողները պարզել են, որ կանանց 32, իսկ տղամարդկանց 23 տոկոսը չեն ստանում օրգանիզմին անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության մեկ տասներորդ մասն անգամ:

Նման կենսակերպը, ըստ գիտնականների, կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների քանակի մեծացմանը, իսկ բակտերիաները և վիրուսները գործն ավարտին կհասցնեն: ԱՀԿ-ի տվյալներով՝ մի քանի տասնյակ տարի անց ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունից մահացությունների թիվը կարող է հասնել 1,4-1,5 միլիարդ մարդու:

Միևնույն ժամանակ, այսպես կոչված զարգացած երկրների բնակչությունը տառապում է ավելի շատ. չափահաս ամերիկացիների մոտ 40 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ մեծահասակների 36 տոկոսը:

ԱՀԿ-ի տվյալներով`2001 թ.-ից ի վեր իրավիճակը սրվել է. մարդիկ սկսել են ավելի շատ նստել տանը, ավելի քիչ սպորտով զբաղվել, իսկ նորմալ սննդակարգը փոխարինվել է վնասակար մթերքներով, որի օգտակար հատկությունները մեծ հարցականի տակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել