Իրազեկում հատուկ կեցության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ.

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝

1. ժամանակավոր - տրվում է 1 տարի ժամկետով
2. մշտական - տրվում է 5 տարի ժամկետով
3. հատուկ - տրվում է 10 տարի ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։

Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսինքն՝ 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել