Armsport.am-ը գրում է

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին: 

Խաղից հետո մամուլի ասուլիս է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը.

Խաղի մասին

«Լավ կլիներ, որ խաղն ընթանար մեր սցենարով: Այդպես չստացվեց, քանի որ, նախ վնասվածք ստացանք առաջին կեսում, երկրորդը՝ մի շարք պահեր չօգտագործեցինք:

Իմ ֆուտբոլիստները մասամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրը: Դրվագներով էին անում այն, ինչ ֆուտբոլիստներից պահանջում էի: Սա այն չէ, ինչ գոհացնում է ինձ: Մեզ ապագայում դժվար է լինելու: Գոլ խփելը շատ մեծ կապ ունի: Եթե իրացնեինք մեր պահերն, ապա խաղավերջում ավելի հանգիստ կլինեինք»:

Արմեն Մանուչարյանի ընտրության մասին

«Այն ժամանակահատվածը, որ նա խաղաց, ինձ թվում է բարձր որակով ֆուտբոլ ցուցադրեց: Ես գոհ եմ նրա խաղից: Թե ինչու է վնասվածք ստացել, դեռ կպարզենք: Հնարավոր է, որ պատճառները խորը լինեն: Ձախ եզրում մի փոքր պասիվ էինք, քանի որ այդ գոտում ունեին արագ ֆուտբոլիստ ու ավելի շատ փորձում էինք գրոհել աջ եզրով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել