ԱՄՆ-ում երկու կաթոլիկ քահանաներ են ձերբակալվել այն բանից հետո, երբ հասարակական վայրում սեքսով են զբաղվել։ Տղամարդիկ սեռական կապ են ունեցել Մայամի Բիչի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենայում, գրում է New York Post-ը։

39-ամյա Դիեգո Բերիոն և 30-ամյա Էդվին Խիրալդո Կորտեսը ձերբակալվել են անպատշաճ վարքագիծ դրսևորելու մեղադրանքով, երբ նրանց նկատել են օրը ցերեկով հասարակական վայրում սեքսով զբաղվելիս։ Տղամարդիկ առանձնացել են ավտոկայանատեղիում կայանած ավտոմեքենայում և միանգամից ուշադրության կենտրոնում հայտնվել, իսկ կայանատեղին մանկական խաղահրապարակի մերձակայքում է գտնվում։ Ի դեպ, ավտոմեքենայի ապակիները մուգ գույնի չէին։

Ոստիկանության ժամանելու պահին քահանաները դեռ սեքսով էին զբաղվում։ Նրանք անգամ սպաներին չեն նկատել, մինչև վերջինները չեն թակել պատուհանը։ Սիրեկաններին ձերբակալել են և միանգամից հեռացրել եկեղեցուց։ Այժմ նրանք պետք է դատարանի առջև կանգնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել