Երեկ համացանցում կարդում եմ հետևյալ վերնագրով մի նյութ՝ «Հեղափոխության հերոսը. Հրագ»: Իրո՞ք, Հռագը՝ հերո՞ս։ Սա լո՞ւրջ է, թե՞ ես պարզապես երազ եմ տեսնում:

Պետք է հիասթափեցնեմ բոլորիդ։ Կներեք, բայց հեղափոխության ձեր «հերոսն» ԱՂԱՆԴԱՎՈՐ Է: Հերոսն էլ կառնեմ չակերտների մեջ, որովհետև նման մարդը չի կարող ինձ համար «հերոս» լինել: Կարո՞ղ է՝ հիմա էլ ասեք, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո դուք պատրաստ եք անգամ դրա վրա աչք փակել: Օդում չխոսելու համար նախընտրում եմ փաստեր ներկայացնել, որ այնպես չլինի՝ հետո ասեք՝ ձեր «հերոսի» մասին ասվածը հերյուրանք է:

Երբեմն զարմանում եմ այս զոմբիացած հասարակության վրա, տեսնես՝ ինչը կարող է ձեզ ուշքի բերել, որ մի քիչ ձեր կողքերը նայեք: Վստահ եմ՝ հիմա արդեն անգիր եք արել ձեր «հերոսի» երգացանկը, ու Աստծուն, Հիսուսին գովաբանող երգերն էլ շատ հավանում եք: Սա փաստերից մեկն է, որ Հրագն իր երգերում Հիսուսին և Աստծուն շատ է անդրադառնում, ինչպես ընդունված է անել «Կյանքի խոսք» աղանդում: Օրինակ՝ լսեք նրա «Կախված աշխարհից» երգը:

Կարդացեք Հրագի հարցազրույցները, մասնավորապես՝ ուշագրավ էր այս մեկը, որտեղ ձեր «հերոս» տղան ասում է․ «Իմ ծնողները դեմ չեն, որ ես հաճախում եմ «Կյանքի խոսք»։ Թող իմ կյանքը ոչ մեկին չհետաքրքրի, ամեն մեկը թող իր կյանքով ապրի, Աստված էլ օրհնի այդ քննադատողներին: Ի դեպ, «Աստված օրհնի», «հավատքով» և նման այլ արտահայտություններ Հրագը հաճախ է օգտագործում իր ստատուսներում:

Այս պատմության վերջին կետն էլ ցուցակն է, որտեղ երևում է, թե ում է Հրագը հետևում Ֆեյսբուքում։ Ինչպես «Կյանքի խոսքի» իրեն հարգող յուրաքանչյուր անդամ, Հրագը ևս հետևում է իրենց առաջնորդին՝ Արթուր Սիմոնյանին: Ներկայացնում ենք նաև այն էջերը, որոնց նա հետևում է:

skljdf

asdlkՄոլորության մեջ գտնվող հարգելի հասարակություն, այսքանից հետո նա շարունակո՞ւմ է ձեզ համար հերոս մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել