Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նրան նոր հարված հասցնել»։
Ավելին՝ մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել եւ ուղարկել Կրեմլ։ Իսկ փաթեթում հատկապես մանրամասն ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն եւ նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։
Ըստ մեր աղբյուրի, փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել