Aysor.am-ը գրում է.
Իրաքյան Բասրա նավահանգստային քաղաքում շարունակվող անկարգությունների ու բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА Новости-ն:
 
Հաղորդվում է, որ սպանվածների և վիրավորների թվում կան ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաններ:
 
Գործակալության զրուցակիցը նաև հաղորդել է, որ ներկա պահին հարյուրավոր ցուցարարներ շրջափակել նահանգային խորհրդի շենքը, որի վերին հարկերում կրակ է բռնկվել: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել