Մարինա անունով Խորվաթիայի բնակչուհին կենդանիների ապաստանից 3 շան ձագ որդեգրեց՝ համոզված լինելով, որ դրանք բելգիական հովվաշան ձագեր են (դա նաև հաստատել էր ապաստանի աշխատակիցը)։ Կինն իր ուրախությամբ կիսվեց սոցիալական ցանցերում, որտեղից էլ օգտատերերը հասկացան, որ դրանք իրենց վայրի գազանի պես են պահում և ընդհանրապես նման չեն շան։ Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո պարզվեց, որ դրանք շնագայլի ձագեր են։ Չնայած նրան, որ Խորվաթիայում արգելված է տանը վայրի գազաններ պահել, բայց Մարիային հաջողվել է թույլտվություն ստանալ ու ապացուցել, որ ընտանի շնագայլերն իրենցից վտանգ չեն ներկայացնում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել