Եվսս մեկ խնդրանք. առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել բոլոր մրցանակաբաշխությունները մի քանի պատճառներով.
նախ` այս սարսափելի իրավիճակում ոչ ոք դրա սիրտը չունի.
հետո` մեր երկրում վաղուց չկան լավագույններ. համեմատական կարգով «լավագույն» տիտղոս չեն շնորհում, քանի որ դա ընդամենը վերացնում է ձգտումը և հեղինակազրկում է մշակույթ հասկացությունը.
երրորդ՝ մրցանակը հեշտ նվաճելն այն դարձնում է մատչելի և, հետևաբար, իմաստազրկում.
և վերջում` մրցանակաբաշխություններում վերջին տարիներին գերակշռում է կլկլոցը, իսկ դա տանում է մշակութային անկման ու բարոյազրկման...
Մշակույթի նախարարության փոխարեն` ես տուգանք կսահմանեի ցանկացած կլկլոցի ու անորակության համար ու կարգելեի մուտքը եթեր, ու կտեսնեք, թե ինչ արագ բոլորը կձգտեն կատարելագործվել ու հասնել բարձունքների...
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել