Life.panorama.am-ը գրում է.

Համացանցում դերասան Էմիլ Գալստյանի մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վերջինս Երեւանի կենտրոնում վիճում է մի քաղաքացու հետ` ասելով՝ «Դու թույլ կտա՞ս 80 տարեկան մարդուն կոշիկներդ մաքրի»:

Life.panorama.am-ը, վիճաբանության պատճառները ճշտելու նպատակով, կապ հաստատեց դերասանի հետ: Պարզվեց, որ Էմիլին զայրացրել է այն փաստը, որ Երեւանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում, դրված է մի աթոռ, որտեղ 60-անց մի տղամարդ անցորդների կոշիկներն է մաքրում ու այդպիսով գումար աշխատում: Ըստ դերասանի՝ դա նսեմացուցիչ աշխատանք է, որը պետք է արգելվի ընդհուպ միջեւ կառավարության կողմից:

«Տարիներ շարունակ այցելում եմ Թումանյանի փողոցում գտնվող ռեստորաններից մեկը, ու միշտ տեսել եմ, որ այդ տարածքում դրված է մի աթոռ, որը նախատեսված է փողոցում կոշիկ մաքրելու համար, իսկ դա եկել է թուրքական մշակույթից: Սակայն միշտ մտածել եմ, որ դա դեկորացիոն բնույթ է կրում, ավելի ուշ նկատեցի, որ աթոռի դիմաց դրված են խոզանակներ, կոշիկներ մաքրելու համար նախատեսված այլ պարագաներ, այդ ժամանակ էլ կարծեցի, որ հարմար բան են մտածել՝ մարդիկ կարող են ցանկության դեպքում իրենք մաքրեն իրենց կոշիկներն ու անցնեն, թեեւ այս դարում դրա համար ավելի ժամանակակից ապարատներ կան: Եվ վերջապես վերջերս երեկոյան ռեստորանից դուրս եկա՝ զբոսնելու, եւ նկատեցի այդ աթոռին նստած մի անչափահաս տղայի, իսկ նրա ոտքերի դիմաց նստած 60-անց տղամարդու, որը այդ տղայի կոշիկներն էր մաքրում: Այդ պահին չկարողացա զայրութս զսպել ու անտարբեր անցնել եւ սկսեցի հեռախոսովս նկարել այդ տեսարանը, որպեսզի հետո բողոքեմ: Սակայն այդ պահին մի քանի հոգի եկան, ծաղրական տոնով եւ նույնիսկ վիրավորանքներ հնչեցնելով՝ ասացին, թե դա իմ գործը չէ, տղամարդն ուզում է, զբաղվում է այդ գործով, ոչ մեկ նրան չի ստիպել: Բայց այստեղ կա շատ կարեւոր մի հարց. Այլ բան, եթե այդ մարդը դուրս գար փողոց ու որոշեր տվյալ կերպով գումար աշխատել, սակայն այս դեպքում ակնհայտ է, որ այդ աթոռի դիմաց նստած մարդն աշխատում է ուրիշի համար, այսինքն՝ դա ինչ-որ մեկի բիզնեսն է, եւ այս մարդն էլ ճար չունենալով՝ ստրուկի կարգավիճակով է գումար աշխատում անհոգի մարդկանց մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել