Ուրեմն` երեկ մի դեպքի ականատես եղա, ու ներվերս ներվայնացան։ Ինչքան ուզում եմ, որ մեր պրոդյուսերներն ու սցենարիստները դառնան նորմալ ու մի քիչ իրականության մոտ սերիալներ նկարեն, էնքան ամեն ինչ հետա գնում։
Երեկ «Արմենիա Պրեմիումով» սկսվել է «Դեպի երազանք 2» ֆիլմը, որի գլխավոր դերասանները փոխվել են, ու գիտե՞ք՝ ոնց։ Առաջին սերիայում դժբախտ պատահարի զոհա դառնում ու ամբողջ առաջին սերիան կառուցում են էդ դերասանի վրա, ով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Շանթ թիվի-ի նոր սերիալում (որի անոնսը էլի երեկա եղել) դառնումա գլխավոր դերակատար։
Ես մի բան չեմ հասկանում․ էդ «մահ ու վերածնունդ» օպերացիան ինչքանո՞վ է դժվար, որ իրականացնեն ավելի հարթ ու ավելի սիրուն ու ավելի տրամաբանական, թե չէ հիմա նայում ես սերիալ, որի դերասանը մեռելա, ու էդ հուզառատությունն են ուզում ցուցադրեն հեռուստադիտողին, թե ոնց է դերասանուհին տանջվում, բայց էդ նույն հեռուստադիտողը մեկ էլ փոխում ա ալիքը, տեսնում ա՝ էդ տղեն պսակվումա ու ժպտում։ Էլ ո՞նց եք ուզում՝ դիտարժան լինի ձեր ֆիլմը։
Հարգելիներս, եղեք ավելի պրոֆեսիոնալ, ու «կորուստները» կարելի է նկարագրել ավելի նուրբ ու ոչ մի ամբողջ սերիա։
Հ․Գ․ Նկարում «մեռած ու վերածնված» դերասանն է։