Armsport.am-ը գրում է.

Հայտնի են դարձել Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ-ի Բաց առաջնության քառորդ եզրափակիչ փուլի բոլոր զույգերը տղամարդկանց, ինչպես նաև կանանց մենապայքարներում:

Տղամարդկանց մենապայքարի 1/8 եզրափակչի վերջին խաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն, ինչպես հայտնի է, պարտվել է ավստրալացի Ջոն Միլմենին 6:3, 5:7, 6:7 (7:9), 6:

7 (3:7) հաշիվներով:

US Open-ի քառորդ եզրափակչում Միլմենը, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում 55-րդ տեղն է զբաղեցնում, կմրցի մրցաշարի կրկնակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

ԱՄՆ-ի Բաց առաջնության 1/4 եզրափակչի մյուս զույգերն են`

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 1) - Դոմինիկ Թիմ (Ավստրիա, 9)

Խուան Մարտին դել Պոտրո  (Արգենտինա, 3) - Ջոն Իսներ (ԱՄՆ, 11)

Մարին Չիլիչ (Խորվաթիա, 7) - Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 21):


Կանանց մենապայքարի 1/8 եզրափակչի վերջին մասնակիցը դարձել է իսպանուհի Կառլա Սուարես Նավարոն, ով չորրորդ շրջանում հաղթել է ռուս Մարիա Շարապովային (6:4, 6:3):

Աշխարհի 24-րդ ռակետը քառորդ եզրափակչում կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեդիսոն Կիսի հետ:

US Open-ի քառորդ եզրափակչի մյուս զույգերն են`

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 26) - Կարոլինա Պլիշկովա (Չեխիա, 8)

Սլոան Սթիվենս (ԱՄՆ, 3) - Անաստասիա Սևաստովա (Լատվիա, 18)

Նաոմի Օսակա (Ճապոնիա, 19) - Լեսյա Ցուրենկո (Ուկրաինա, 36).

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել