Մենուա, քաղաքակրթության վերաբերյալ, կարծում եմ, պետք է վերանայես գիտելիքներդ: Քեզ զանգահարել եմ այն բանի համար, որ իբրև ընկերներ ենք, և դու տպում ես նյութ, որը չի համապատասխանում իրականությանը և խնդրել եմ՝ հանես մի պատճառով, որովհետև մեկնաբանությունները ոչ պակաս անբարոյականություններ են եղել, ինչպես միշտ ասել ես՝ բրատ, ես տեղյակ չեմ, հիմա կճշտեմ և այլն... Ինչ վերաբերում է կարծիքին, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, բայց կարծիք հայտնում են կոնկրետ գործողության դեպքում և ոչ տրամաբանության, որը արել ես դու: Դու չես, որ պետք է ասես՝ ինչպես վերաբերվեմ կնոջս աշխատանքին, և ինչ պետք է անի կինս: Միգուցե սխալվել եմ Քոչարյանին իր չընտրելու հարցում, միգուցե, դրանով որևէ մեկին չեմ նեղացրել, ում էլ ընտրի՝ իր գործն է, նույնիսկ իմ գործը չէ, սա խոսելու թեմա չէ: Ինքս քաղաքակիրթ մարդ եմ, երկար տարիներ աշխատել եմ իրավապահ մարմնում, կարծես քեզանից էլ լավ գիտեմ հարցերի մոտեցման ձևը: Ծեծից վախենում ես, թե չէ և թե ինչ արձագանք ես տալիս ապտակին )))))) դա էլ գիտեմ: Մենուա, փոքրիկ քաղաքում ենք ապրում )))))
Մենուա, այլևս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային և առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացիր՝ դա ինձ դուր չի գալիս, և դա ես անպատիժ չեմ թողնի... Ընդունիր, ինչպես ուզում ես...

Մենուա Հարությունյանի գրառումը տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել