BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ դերասան Վարդան Հովսեփյանի նորաստեղծ ընտանիքում երեկ առաջին անգամ մանկան ճիչ է լսվել: Վարդանը տղա է ունեցել: Երեխային Մաքս են անվանել: Նա լույս աշխարհ է եկել 3 կգ քաշով և 51 սմ հասակով: BlogNews.am-ի հետ զրույցում երջանիկ հայրիկն ասաց, որ փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում և շուտով տուն կգնան, որտեղ ամեն ինչ պատրաստ է նրանց դիմավորելու համար:

Վարդանն անբացատրելի ու աննկարագրելի զգացողություններ ունի այն մտքից, որ հայր է դարձել ու արդեն պատասխանատու է մի փոքրիկի համար, ով մինչև հասուն դառնալն իր պաշտպանության ու փաղաքշանքի կարիքն ունի. «Իմ պարագայում «լուրն իմանալով հուզվել» ասելը մի քիչ մեղմ է, ես արտասվել եմ: Ինձ չեմ կարողացել զսպել, ուզում եմ ամբողջ ուժով գոռալ, որ երջանիկ եմ, որ կինս ինձ լավագույն նվերն է արել աշխարհում: Դեռ չեմ հասցրել գրկել որդուս, բայց անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»:

Ամուսինները միասին են ընտրել որդու անունը: Դերասանի խոսքով՝ երկար չեն մտածել․ «Հայկական անուններ շատ եմ սիրում, բայց ժամանակակից անուն որոշեցինք ընտրել: Տարիներ հետո մենք կմեծանանք և պապիկ կդառնանք, իսկ նա երիտասարդ կլինի, և կարծում եմ, որ ժամանակակից անունն ավելի գեղեցիկ և լսելի կլինի»: 

Նշենք, որ Վարդան Հովսեփյանն ու Կարինա Նուրիջանյանը պսակադրվել էին այս տարվա փետրվարին Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում:

34048606_1914630265254911_2101398249481961472_n37177062_1980140148703922_7553711437634338816_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել