«Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ:

«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից:


Ավելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձ մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպել փոխանցել:

ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ պլանավորված մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում:

Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բավական մտահոգված են ու վրդովված, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խոսել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել