Օրեր առաջ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում քննադատվում էր Արսեն Սաֆարյանի նոր` «Պարոնայք սպաներ» երգը: Օգտատերը քննադատում էր, որ այս երգը Գազմանովի «Господа офицеры» երգի կրկնօրինակումն է:

Այս թեմայով խոսեցինք Արսեն Սաֆարյանի հետ` պարզելու, թե արդյոք երգիչը տեսել է այս գրառումը և ինչ կասի ի պատասխան: «Այն, որ այս երկու երգերը համեմատում են, ճիշտ են համեմատում, բայց կեղծել կամ կրկնօրինակել ասելով ի՞նչ նկատի ունեն` բառերը, երաժշտությունը: Իմ երգը լրիվ նոր երգ է, նոր տեքստ: Գաղափարն է նույնը»,-մեկնաբանեց Արսենը: Իսկապես, սպաներին նվիրված ցանկացած երգի գաղափարախոսություն պիտի ունենար այն բովանդակությունը, ինչ ունեն Արսեն Սաֆարյանի և Օլեգ Գազմանովի համանուն երգերը:

«Քանի որ ես Գազմանովից շուտ չեմ ծնվել, ինքը չէր կարող առաջինը իմ երգը լսել, և ռուսները երբեք չէին ասի՝ մենք այս երգը հայերից ենք վերցրել, իսկ մենք միշտ այդպես մտածում ենք,-ծիծաղելով պատասխանեց Արսենը: -Երգիս նպատակը եղել է սպաների մասին հիթային երգ ունենալ, որ նույնիսկ սպաները երգեն»,-ավելացրեց Արսենը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել