«Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։ Բայց նաև չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից և դրա իրավունքն ունի, սակայն պարզվեց, որ քննիչը նրա անձնագիրը վերցրել է և չի վերադարձնում, ինչը խանգարում է նրա մեկնումին։

Ի դեպ, վաղուց ի վեր նման պրակտիկա կա Հայաստանում՝ մեղադրանք առաջադրելիս քննիչները վերցնում են մեղադրյալի անձնագիրը, և նրանք այլևս երկրից բացակայել չեն կարողանում:

Մի տեղեկություն ևս ՝ կապված Քոչարյանի գործի հետ։ Գրեթե հաստատ է, որ վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարանին՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար։ Մենք տեղեկացանք, որ ՍԴ-ում էլ են սողոմոնյան որոշում կայացրել՝ որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ վերջինս անձեռնմխելիության հետ կապված եզրակացություն տա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել