Խոսքս ուղղում եմ Շուշան Պետրոսյանի ամուսնուն` Արման Հարությունյանին: Հարգելի՛ Արման, քո կինը` Շուշան Պետրոսյանը, հասարակական-քաղաքական գործիչ է, և եթե դու չես ցանկանում, որպեսզի նրան քննադատեն կամ նրա տեսակետներին հակասող տեսակետներ հնչեն, կարող ես խնդրել կնոջդ, որպեսզի նա հասարակական-քաղաքական գործունեությամբ չզբաղվի, մնա տանը և զբաղվի տնային գործերով: Իսկ եթե մտածում ես, որ այլակարծությունը և քննադատությունը կարող ես լռեցնել ծեծի, զոռբայության կամ վախի ազդեցության ներքո, չարաչար սխալվում ես, քանզի մեր հասարակությունը ժողովրդավարական և խոսքի ազատությունը հարգող հասարակություն է: Ասեմ ավելին` ի դեմս ինձ քո առջև կանգնած չէ մարդ, ով վախենում է ծեծից, զոռբայությունից կամ վախի մթնոլորտ ստեղծող խոսքերից: Ի տարբերություն քեզ՝ ես ներկայացնում եմ իմ տեսակետները` երբեք չվիրավորելով որևէ մեկի անձը: Չեմ անդրադառնում այն տեքստին, որը դու շարադրել ես քո խոսքում, քանզի այնտեղ կան տեսակետներ, որոնց հետ ես ուղղակի համաձայն չեմ: Շնորհակալ եմ Շուշանին, որ ձեր տանը կերել եմ նրա պատրաստած համեղ կերակուրը, և դա նաև այն պատճառներից մեկն է, որ երբ բազմիցս խնդրել ես ինձ այս կամ այն նյութը հանել իմ կայքից, ես դա արել եմ սիրով: Այո, իմ կայքում հրապարակվող շատ նյութերի հեղինակը ես չեմ և դրանց հետ առնչություն չունեմ, այդ նյութերը հեռացրել եմ կայքից քո խնդրանքով: Իսկ սրանք ստատուսներ են, որոնք գրել եմ ես` իմ անունից` երբեք չմտածելով, որ դու այս ստատուսներին կվերաբերվես նման անհարգալից տոնով:
Ինչ վերաբերում է սուտ լուրեր տարածելուն` դու ինքդ ես փաստում, որ Շերիֆի մասին նյութը տեղադրելուց առաջ ես քեզ խնդրել եմ, որպեսզի պարզես` այն ճիշտ է, թե ոչ: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք սուտ լուրեր, համենայնդեպս եթե դրանք իմ մակարդակով են արվում, չենք տպագրում, ես փորձում եմ հնարավորինս դրանք ճշտել:
Քեզ ցանկանում եմ, որ փոխվես ու խնդիրների լուծումները չտեսնես միայն ծեծելու, կռվելու կամ ֆիզիկական ուժի ճանապարհով: Կան քաղաքակիրթ այլ ճանապարհներ ևս, որոնք էլ ավելի մեծ պատիվ են բերում ու էլ ավելի են բարձրացնում տղամարդուն:
Արման, իսկ թե ինչու Շուշանը երկու անգամ չի ընտրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում չլինելու, թե այլ պատճառով, կարելի է հասկանալ` դիտելով այս տեսանյութը.



