Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի հյուսիսում ավտոմեքենայի վարորդը դստերը կապել է ավտոմեքենայի բեռնախցիկին և այդպես ճանապարհ ընկել։ Դա տեսել է մեկ այլ վարորդ և ոստիկանություն հայտնել։

Իդրիս Ք․ անունով տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ իր 13-ամյա դուստրը շատ է խնդրել իրեն անել այնպես, որ բեռնախցիկին կապված երթևեկի, և հայրը որոշել է մեկ անգամ կազմակերպել դա։

Նա երեխային ամրացրել է հեծանիվներ տեղափոխող հարմարանքին, որը մինչև 150 կգ ծանրություն կարող է կրել, ուստի նրան ոչ մի վտանգ չէր սպառնում։ Այսպես նրանք 300-400 մետր երթևեկել են։

Դեռ հայտնի չէ, թե տղամարդու համար ինչ պատիժ է նախատեսված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել