Օճառի փուչիկներ ստեղծելը բարդ գործընթաց է:

Ամերիկացի մաթեմատիկոսները օճառի փուչիկներ փչելու համար հատուկ գիտական ձեռնարկ են ստեղծել: Գիտնականները հաշվարկել են օղակի չափը, որով պետք է դուրս գա պղպջակը, ինչ արագությամբ պետք է փչել և այլ պարամետրեր՝ իդեալական փուչիկ ստանալու համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Physical Review Letters ամսագրում:

Ֆիզիկայի տեսանկյունից, օճառապղպջակներ ստեղծելը բավականին բարդ գործընթաց է: Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է օդի հոսքը օճառապղպջակ ձևավորում և ինչպես կարելի է անել, որ պղպջակըը չի պայթի փչելու ժամանակ: Ուսումնասիրության արդյունքները հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն զվարճանքի, այլ նաև տարբեր սփրեյներ, փրփուրներ և էմուլսիաներ արտադրելու նպատակով, ցանկացած ապրանք, որտեղ մի քանի հեղուկ են խառնում:

Օճառապղպջակների ձևավորման ուսումնասիրության համար հետազոտողները մի շարք փորձեր են անցկացրել՝ կիրառելով տարբեր մեթոդներ, որոնք հնարավորություն են տվել չափել պղպջակի առաջացման ինտենսիվությունն ու արագությունը, ինչպես նաև կառավարել այդ պարամետրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել