![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության կարեւորագույն եւ հիմնական ճիուղերից մեկն է, եւ նրա զարգացումից շատ մեծ բան է կախված: Հաշվի առնելով բնակլիմայական պայմանները՝ գյուղատնտեսական ձեռնարկությունները, գյուղացին կախված են բնության քմհաճույքներից եւ ապահովագրված չեն տարերային աղետներից: Հավանաբար ճիշտ կլինի «Հայկական հիմնադրամի» օրինակով ստեղծել «Գյուղատնտեսության զարգացման եւ տարերային աղետների հետեւանքների վերացման» հիմնադրամ, ֆոնդ կամ նման մի այլ բան, որը տարերային եւ այլ աղետների դեպքում կոնկրետ օգնություն ցույց կտա գյուղացիներին ի լրումն կառավարության կողմից տրվող օգնության: Միաժամանակ կօգնի նաեւ ճյուղի զարգացման հետ կապված խնդիրների իրականացմանը: Սակայն, այն իհարկե չպետք է դառնա հերթական «կարմուշկան», պետք է շատ թափանցիկ լինի, պարզ երեւա՝ ով ինչքան բարեգործություն է կատարել եւ ինչքան, ինչ նպատակով, ինչ ուղղություններով է ծախսվել՝ բացառելով հանցավոր համաձայնության տարրերը:
Չգիտեմ, համենայն դեպս սա առաջարկ է, որը կարելի է քննարկել...




