Կառավարությունը 2013 թվականի համար որոշել էր 35.000 դրամի նվազագույն աշխատավարձ: Եվ երբ ընդդիմախոսները հակադրվում էին՝ ասելով, թե դա շատ քիչ է, վարչապետը կամ նրան փոխարինողը պատասխանում էր, որ դա է մեր հնարավորությունը: Հիմա ի՞նչ պատահեց, որ որոշվեց նվազագույնը բարձրացնել ևս 10.000 դրամով: Որքան հասկանում եմ՝ տնտեսությունը «վագրային թռիչք» չի արձանագրել, իսկ այսպես կոչված 7 տոկոս աճի դեպքում լրացուցիչ 10.000-ը նախատեսված չէր: Ի՞նչ է սա՝ եթե ոչ սոցիալական բունտը կասեցնելու քայլ, բայց իմ կարծիքով անիմաստ ու շատ ուշացած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4641252560246?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



