Թայվանցի դիզայները և մոդելը, հայտնի է դարձել իր ցնցող արտաքինի շնորհիվ:
Ձեր առջև թայվանցի դիզայներ Լուրե Շուն է: Նա 43 տարեկան է, հավատում ե՞ք: Նրա դեմքին ոչ մի կնճիռ չկա, իսկ մարմնի վրա՝ ոչ մի ավելորդ ճարպ:
Անծանոթները նրան 18 տարեկանից ավելի չեն տալիս: Նա էլ իր հերթին ընդգծում է երիտասարդությունը՝ ճիշտ հագուստ ընտրելով:
Բայց միայն դեռահասների հագուստը չէ, որ նրան այսքան երիտասարդ է դարձնում: Հիմնական գաղտնիքը դեմքի և մարմնի խնամքի մեջ է:
Լուրեն երբեք դուրս չի գալիս փողոց՝ առանց արևապաշտպան քսուկի. դա մաշկի երիտասարդությունը պահպանելու պարտադիր գործոն է:
Հիմքում մաշկի մանրակրկիտ խոնավացումն է, իսկ սնունդը՝ հագեցած կոլագեններով և վիտամին C-ով: Շուն լիովին հրաժարվել է քաղցր և յուղոտ սնունդից:
Նա օրն սկսում է մի գավաթ թունդ սուրճով, քանի որ կարծում է, որ թարմացնող ըմպելիքները լավ են մաշկի համար:
Ուտելիքն ու կենսակերպն ազդում ե՞ն Շուի արտաքինի վրա: Միանշանակ պնդել չի կարելի: Գուցե գաղտնիքը գենետիկայի՞ մեջ է: