Խայտառակ վիճակը շարունակվում է մայրաքաղաքում. խոսքն աղբահանության մասին է: Վերջին 1 շաբաթվա ընթացքում միայն ես 3 անգամ ահազանգել եմ «Սանիթեքի» թեժ գծին: Անցնենք պարզ թվաբանությանը, ինչպես կասեր բոլշևիկ Սարոյանը «Սարոյան եղբարներ» հանրահայտ ֆիլմից։ 3 շաբաթ առաջ «Սանիթեքի» լիբանանցի տնօրենը հայտարարեց, որ իրենց ընկերությունը 2-3 շաբաթ անց կսկսի շահագործել նոր աղբատար մեքենաներ, որոնք ավելի հզոր են, չգիտեմ՝ լավն են, ֆլան-ֆստան։

Արդեն 3 շաբաթն անցել է, այսօր խոսել եմ թեժ գծի հեռախոսավարուհու հետ, և նա ասաց, որ նոր մեքենաները դեռ չկան: Այնպիսի տպավորություն է, որ «Սանիթեքի» ղեկավարությունը քաղաքում վերոհիշյալ լրջագույն կենցաղային խնդրի գերշիկացման ժամանակ մի տեղեկատվություն է «հրապարակ գցում»՝ կրքերը իբր հանգստացնելու համար: Մեջ բերեմ կրկին սիրված ֆիլմից մի փոքր հատված․ «Ձեր ոչ մի խոսքին այլևս չենք հավատում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել