Միչիգանի համալսարանի հետազոտողները կատարել են իրենց կանխատեսումներն առաջիկա տասնամյակի համար՝ հիմնելով ոչ թե ապագայի, այլ անցյալի վրա: Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է բուսական աշխարհը փոխվել հազարավոր տարիների ընթացքում՝ Սառցե վերջին դարաշրջանից հետո:

Պալեոնտոլոգիական արձանագրությունը ցույց է տալիս, որ բնությունը շատ զգայուն է ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Ածխածնի երկօքսիդի հետագա արտանետումները կարող են հանգեցնել իսկական աղետի: Տաքացումը կփոխի ածխածնի քանակը, որը բույսերը կարող են կլանել, ջրային հավասարակշռությունը և համաշխարհային կենսաբազմազանությունը:

Սակայն, շատ փորձագետներ նշում են, որ ուսումնասիրության արդյունքները չեն կարող արտացոլել ժամանակակից կյանքը: Հնագույն բուսականությունը շատ է տարբերվում ներկայից, քանի որ մարդն արդեն փոխել է հողը երկրի մակերեսի մոտ 80%-ը: Սակայն եզրակացությունը, որ էկոհամակարգերը չափազանց զգայուն են կլիմայի փոփոխության նկատմամբ, ոչ ոք չի վիճարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել