Ջերմաստիճանի բարձրացումը կխթանի միջատների ախորժակի կտրուկ բարձրացմանը, ինչպես նաև բազմացմանը, և նրանք կսկսեն մասսայաբար ոչնչացնել բերքը: Այս եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ գրում է EurekAlert-ը:

Գիտնականների կարծիքով՝ միջատների թվաքանակի աճը կհանգեցնի գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի կորստին, ինչպիսիք են բրինձը, եգիպտացորենը և ցորենը:

Օդի ջերմաստիճանի բարձրացումը երկու աստիճանով տարեկան 213 մլն տոննա բերքի նվազման կհանգեցնի: Արդեն 2016թ. ՄԱԿ-ը հայտարարել էր, որ 815 մլն մարդ անհրաժեշտ քանակությամբ սնունդ չի ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել