Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 320 գ
- թթվասեր - 150 գ
- կարագ - 100 գ
- սոդա - 0.5 թ/գ
- Միջուկի համար՝
- ալյուր - 160 գ
- շաքարավազ - 200 գ
- կարագ - 50 գ
- վանիլին - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակը
Պատրաստում են խմորը: Կարագը ալյուրի հետ տրորում ենք, ավելացնում ենք թթվասերն ու սոդան և լավ խառնում: Առաձգական խմոր ենք հունցում:

Պատրաստում են միջուկը: Շաքարավազը, կարագն ու ալյուրը խառնում ենք իրար և փշրանքի վերածում, ըստ ցանկության նաև վանիլին ենք ավելացնում:
Խմորը 3-4 մասի ենք կիսում, յուրաքանչյուր մասը 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում և միջուկը լցնում վրան:

Այնուհետև ռուլետի տեսքով փաթաթում ենք:
Ձվի դեղնուցը խառնում ենք մի քիչ ջրի հետ և քսում ռուլետի վրա: Եռանկյունաձև կտրատում ենք և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Գաթան պատրաստ է:

Եթե շատ ժամանակ չունեք, կարող եք արագ գաթա պատրաստել ու մատուցել նախաճաշին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել