Առաջին զանգ, առաջին ուսուցիչ, առաջին պայուսակ, հույզեր ու սպասումներ. դիզայներ Դիանա Շատվերյանի դուստրը՝ գեղեցկուհի Վիվիենն այսօր առաջին անգամ ոտք է դրել դպրոցական շեմից ներս: Նրա ու ևս 39 հազար առաջին դասարանցիների համար այսօր հնչել է դպրոցական զանգը: Հայաստանի օրհներգով, եռագույնը ծածանելով ու գույնզգույն փուչիկներով փոքրիկները մուտք են գործել կյանքի նոր շրջափուլ:

Դիանան դստեր համար ընտրել է Պուշկինի անվան դպրոցը: Ինստագրամի իր էջում հրապարակելով Վիվիենի լուսանակարը՝ դիզայները շնորհավորել է փոքրիկին կյանքի կարևոր օրվա կապակցությամբ: Ի դեպ, պետք է նկատել, որ Վիվիենը բավականին գեղեցիկ է հագնվել: Նրա դպրոցական հագուստը տարբերվող է ու շատ նորաձև: Իհարկե, այս ամենում մեծ է նաև դիզայներ մայրիկի գործոնը, ով մեծ մասամբ հեղինակում է Վիվիենի հագուստները: 

39526179_284107485738439_3179971383408984064_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել