Դպրոցական համազգեստի մասին դիսկուսիայում սաղ խոսում են նրանից, որ «այսպես չի ընդգծվում սոցիալական անհավասարությունը»։ Մոռանալով, որ անհավասարությունն ընդգծվում ա, խոսքի, հեռախոսներով ու վայրերով, որտեղ իրենց ծնունդն են նշում։ Դա դեռ մի կողմ. թեմայի՝ իմ համար գռեհկությունը նրանում ա, որ պայքար անհավասարության դեմ չի գնում, փոխարենը երկերեսանիորեն փորձում են այն թաքցնել՝ սաղին նույն շորը հագցնելով։ Ոչինչ, որ մեկը սաղ օր մակարոն ա ուտում, մեկը՝ ինչ ուզի, կարևորը վիզուալ աչք չծակի։ Բայց դա էլ մի կողմ. ինչի՞ պիտի սոցիալական անհավասարությունն էրեխեքից թաքցվի։ Որ դպրոցն ավարտեն՝ ինֆանտիլ, աշխարհից անտեղյակ մարդ լինելո՞վ։ Էրեխեքը պտի իմանան, որ աշխարհն անհավասար ա, քանի որ մեկը հարուստ ա, մեկը՝ աղքատ։ Ու պիտի սովորեն իրանց աղքատության հետ չհամակերպվել, վիզ դնելով առնեն էն շորն ու այֆոնը, որը ուզեն։ Միաժամանակ, իհարկե, քննարկումից դուրս ա, որ աղքատ ու հարուստ էրեխեքը պետական ցանկացած հիմնարկի, այդ թվում՝ դպրոցի կողմից, նույն վերաբերմունքը պիտի վայելեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: