Aysor.am-ը գրում է

Ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, ով որդիների հետ ժամանել էր Հայաստան և այցելել Արցախ, ծավալուն գրառում է հրապարակել իր Ֆեյսբուքյան էջում և կիսվել իր տպավորություններով:

«Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիասքանչ ուղևորությունից, որտեղ հպարտորեն ականատես եմ եղել երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը՝ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ», - գրել է Փոլ Բիլզերյանը, ավելացնելով, որ ինչպես ինքն է զգացել, Հայաստանն անցնում է բազմաթիվ դրական փոփոխությունների միջով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ կատարած այցին և Ադրբեջանի կողմից որդու նկատմամբ հետախուզում հայտարարելուն՝ Բիլզերյանը նշել է, «Համաշխարհային առաջնորդները շատ են, բայց լավերը բավականին քիչ են նրանց մեջ: Որքան հեշտ է թվում հավատարիմ երիտասարդներին ուղարկել դեպի մահ՝ չմտածված քաղաքական նպատակներ հետապնդելով», - շեշտել է նա՝ կոչ անելով թուրքերին և ադրբեջանցիներին ինքնուրույն մտածել մինչ իրենց կառավարություններին լսելը, երբ խոսքը վերաբերվում է հայ ժողովրդի հանդեպ ատելություն դրսևորելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել