Հղի Քրիստինա Սփիրինգը Շվեյցարիայից պտտվում էր ձողի վրա՝ ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ։ Բարեկամներն ու ընկերները խնդրում էին նրան նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որպեսզի բացառվեր վիժման հավանականությունն այդ պատճառով, սակայն աղջիկը չէր պատրաստվում հրաժարվել իր հոբբիից։

Այնուամենայնիվ, ծննդաբերությունը հաջող է անցել, նորածինը լիակատար առողջ է լույս աշխարհ եկել։ Սփիրինգի խոսքերով՝ հղիության վերջին ամիսներին նա ամեն դեպքում պահպանել է անվտանգության որոշակի նորմեր և շատ բարդ համարներ չի կատարել, որոնց ընթացքում փորով հարվածվելու հավանականությունը մեծ է։ Աղջիկը պնդում է, որ ձողի վրա վարժությունները իր համար օգտակար և հաճելի զբաղմունք են եղել, որոնց շնորհիվ հղիության ընթացքում իրեն հաջողվել է իր մկանները տոնուսի մեջ պահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել