ԲԱՆԳԿՈԿ — ՀՀ քաղաքացի դառնալու պատվավոր ձեռքբերումը Թայլանդում նշող Դեն Բիլզերյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցությանն անդամակցելու մասին լուրը։
Ստորև ներկայացնում ենք մեր հեռախոսազրույցն ամբողջությամբ։
Խմբագիր - Պարոն Բիլզերյան ճի՞շտ է, որ դուք անդամակցելու եք Ռոբերտ Քոչարյանի նորաստեղծ կուսակցությանը։
Բիլզերյան - Ո՞վա…
Խմբագիր - Դեն ինպե՞ս որոշեցիք կուսակցական դառնալ։
Բիլզերյան - Ո՞րտեղից ձեզ այս համարը… [հնչում են թարմ անգլերեն հայհոյանքներ]
Խմբագիր - Կիսու՞մ եք երկրորդ նախագահի դիրքորոշումները։ «Երկիր մեդիայի» եթերները դիտե՞լ եք։
Բիլզերյան - Կներեք, ես տվյալ պահին մի փոքր խառն եմ՝ թեթև, 8 հոգանոց օրգիայի մեջ եմ։ Կարո՞ղ եք մի 2 ժամից զանգահարել։
Խմբագիր - Ճի՞շտ է, որ մի շարք հանրապետականներ նույնպես ձեզ են միանալու։ Օրինակ՝ ձեր նոր ընկեր Սամվել Ալեքսանյանը։
Բիլզերյան (բարձր ճչում է) - Մի կանգնիր։
Խմբագիր - Ի՞նչ։
Բիլզերյան - Մի կանգնիր։ Այո՛, Ջեսսիկա, այո՛։
Խմբագիր - Պարոն Բիլզերյա՞ն….
Բիլզերյան - Հլը էն ճիպոտն ու պերֆորատորը փոխանցեք…
Խմբագիր - Պարոն Բիլզերյան, ճի՞շտ եմ հասկանում, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եք լուրը։
Բիլզերյան - Խառն եմ, այ ցավդ տանեմ։ Համ էլ ռոումինգի մեջ եմ (աշխատող պերֆորատորի ձայն):
Բիլզերյանն անջատում է հեռախոսը։