Արդյունք։ Ինչպե՞ս հասնել նրան։ Չէ՞ որ դեպի արդյունք տանող հարյուրավոր ճանապարհներ կարող են լինել։ Որո՞վ առաջ գնալ, որ հաստատ տեղ հասնես, ոչ թե լրիվ այլ տեղ։ Դժվար է ասել։ Մի բան, սակայն, հաստատ կարելի է ասել։ Եթե ջնջելով ու բացասմամբ ես գնում, տեղ չես էլ հասնի, եթե ջղային ես, ամեն քայլիցդ անբավարարված ես լինելու, եթե անիծելով ես քայլում, ապա անխուսափելիորեն անիծվելու ես հենց դու։
Դրական մտածել, հանուն մտածել, բարի մտածել, ներողամտությամբ քայլել. վստահ եմ՝ սա է արդյունք տանող ճանապարհի մթնոլորտը։ Ուզո՞ւմ ենք այս ճանապարհը։ Եթե այո, ապա չպետք է դադարենք մտածել բարու, հանունի ու ներելու կանխատրամադրվածությամբ։
Միայն ուժեղն է ունակ այդպիսին լինելու։ Աստված թող մեզ ուժ տա։
Դուխով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել