namakՎայ Դերո, Դերո, էս ինչ գյոզալ նախարար դուրս եկար դու: Էս ի՜նչ լավ ես պայքարում ատկատների ու կոռուպցիայի դեմ բժշկական համակարգում, էս ի՜նչ լավ ես յուրացումները կանխում, այ ես քո ցավը տանեմ:  
Ժողովուրդ ջան, ես պնդում եմ, որ մեր Այբոլիտին պետք ա ոչ միայն աշխարհի տակի բոլոր մեդալները շնորհել իր արած ռեֆորմացիաների համար, այլև արձանը կանգնեցնել քաղաքի բոլոր կենտրոնական հրապարակներում:
Հիմա ասեմ, թե ինչի եմ էսպես ոգևորվել: Այսօր մամուլում հրապարակում հայտնվեց, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում դարձել է ՎՃԱՐՈՎԻ: Էվրիկա: Պատճառը, դե բնականաբար բյուջեի բացակայությունն է: Իսկ բյուջեն բացակայում է այն պատճառով, որ ակնոցներով և լայն գրպաններով նախարարության աշխատակիցները այն չեն կարողացել ճիշտ բաշխել կամ բաշխել են իրար մեջ: 
Հիմա կամ մեր Դերո ախպերը պետք է մեզ շատ մանրակրկիտ բացատրի, թե երեխաների շրջանում այդ ի՞նչ համաճարակ է եղել, որ 5 ամսում մի տարվա փողերը ծախսվել են, կամ պետք է մեղայական գրի, պատժի մի քանի աշխատակիցների յուրացումների համար ու փողերը դատական կարգով հետ ստանա: Սիրտս հուշում է, որ կլինի երկրորդ տարբերակը: Դուք չե՞ք ուզում, չէ՞, որ ձեզ սկսեն չսիրել այնքան, ինչքան ձեր չգոյ վարչապետին չեն սիրում, պրն. Դումանյան:

Կից նյութը`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել