Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը վերջերս անընդհատ ոճային փոփոխություններ է անում՝ սկզբում փոխելով մազերի գույնը, ապա՝ նաև ձևը, ինչը պայմանավորված է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի նկարահանումներով: Դերասանուհին, հագեցած աշխատանքային առօրյային զուգահեռ, ֆոտոխցիկի առաջ հաճախ է հայտնվում և սիրում է պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ: Բացառություն չէ նաև նոր սանրվածքով գեղեցիկ ֆոտոշարքը, որը Մարինկան ներկայացրել էր օրերս: Դերասանուհին այսուհետ խուճուճներով է: Նրա գեղեցիկ սանրվածքն անտարբեր չի թողել Ինստագրամի բազմաթիվ հետևորդներին, որոնք գնահատել են դերասանուհու նոր ոճը: Բազմաթիվ մեկնաբանությունների շարքում առանձնանում է հատկապես Մարինկայի գործընկերուհու՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի փաղաքշական գրառումը: Իննան «հանդգնել» է Մարինկային «ռամբուլիկ»  անվանել:

39751910_511796519248349_8655972067818078208_n39092982_171552433659889_219367975789002752_n38022174_2116479305278820_3573934594438725632_n37916170_723824577960592_3525973532162916352_n37824928_1856654164425686_6316687738863091712_n40413556_244790442736036_8275593649367023616_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել