Armtimes.com-ը գրում է.

Հանրապետության հրապարակում ոտքերը նստարանին մեխած քաղաքացին հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 42-ամյա Ա. Ե.-ն ոտքերը մեխել է նստարանին եւ ներկայացնում է որոշակի պահանջներ: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ժամը 19:34-ին փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Ա. Ե.-ի ոտքերից դուրս են բերել մեխերը եւ նրան մոտեցրել շտապօգության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել