• Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ՀՀ ՊՆ վարչություններից մեկի պետի արցախաբնակ հայրն անթաքույց հպարտությամբ է հիշում, որ իր ֆերմայի առաջին հորթուկին բերել է նոր ազատագրված Ղուբաթլուից, իսկ ճշգրտող հարցին՝ «Ղուբաթլու՝ հենց քաղաքի՞ց, թե՞ գյուղերից», ոչ պակաս հիացմունքով պատասխանում է․ «Չէ՛, հենց քաղաքից»։ 
• Կարճ ասած՝ մենք ապրում ենք զիլ ու հզոր երկրում, որտեղ այսօր՝ օգոստոսի 31-ին, լրանում է Ղուբաթլուի ազատագրման 25-ամյակը։
• Առաջին նկարում սովետական տարիների Ղուբաթլուում Ղաչաղ Նաբիի կիսանդրու բացման արարողությունն է։ Նաբին հիմքում սոցիալական հիմնապատճառներով, դրսևորմամբ՝ կիսաավազակաբարո ղաչաղական շարժման պարագլուխներից էր, որին սովետաադրբեջանական պրոպագանդան հայ ֆիդայիների կերպարների նմանակումով օժտեց «ազգային» լիցքով և հերոսացրեց։ 


Երկրորդ նկարում արդեն ազատագրված Ղուբաթլուում Ղաչաղ Նաբիի կիսանդրու «օպերատիվ ապամոնտաժումն» է Կապանի 97-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկի կողմից։
• ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել