Չինաստանում Սուն Ցզիին շատ են հարգում, նրա ուսմունքը ուսումնասիրվում է աշխարհի բոլոր առաջատար ռազմական ակադեմիաներում, բայց Չինաստանում կոնֆուցիականությունն ա պետական գաղափարախոսության հենք՝ համեմված մարքսիզմի հետ:

Հունաստանում Մակեդոնացուն շատ են հարգում, Մակեդոնացու ռազմական հանճարը ևս ուսումնասիրում են ռազմագիտության մեջ:

Ավստրիայում Ֆոն Կլաուզևիցին շատ են հարգում ու իրա ուսմունքն էլ են ուսումնասիրում ռազմագիտությունում:

Ֆրանսիայում Նապոլեոնին շատ են հարգում, իրա գործերն էլ ռազմագիտության կլասիկան են համարվում, բայց Ֆրանսիայում բոնապարտիզմով վաղուց չեն տարվում:

Ռուսաստանում Սուվորովը համարվում է ամենամեծանուն զորավարներից մեկը, ով երբեք չի պարտվել, բայց սուվորովականություն՝ որպես գաղափարախոսություն, գոյություն չունի, չնայած նրա ռազմարվեստն էլ ուսումնասիրում են բանակներում:

Ամերիկացիք էլ Մակ Արթուրին են համարում իրենց ամենաանվանի գեներալներից մեկը, նրա ռազմավարությունը ուսումնասիրում են Վեստ Փոյնթում ու էլի շատ ռազմական ակադեմիաներում, բայց ամերիկյան գաղափարախոսությունը ոչ մի կապ չունի Մակ Արթուրի գաղափարախոսության հետ․․․

Ու մենակ մոնղոլներն ու մենք ենք, որ ռազմական գործչին ուզում ենք դարձնել գաղափարախոսության հայր՝ այն տարբերությամբ, որ Չինգիզ խանը 0-ից ստեղծել է աշխարհի ամենամեծ ու ամենազորեղ աշխարհակալ կայսրությունը, 0-ից մշակել է արժեհամակարգ ու հայեցակարգ, որի առանձին մասեր ապրում են մինչ օրս, իսկ մենք․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել