Պատկերացնո՞ւմ եք՝ նոր ատոմակայան չենք կառուցում ոչ թե փող չունենալու պատճառով, այլ ֆինանսների օպտիմալ կառավարման նպատակից ելնելով (վարչապետի միտքը՝ «Արմնյուզով»): Խիստ խուճուճ այս ձևակերպման ծագումնաբանությունը, որքան էլ ասենք, թե մերն ուրիշ է, տրված է անցյալ դարակեսին Ջ. Օուենի «1984» կոչված վեպում: Չնայած 20 տարի անկախ պետություն ենք համարվում, բայց մեր իշխանավորների մտածողությունը մնացել է նույն սովետականը: Ես համենայն դեպս ակնկալում եմ, որ մտավոր հեղափոխություն առաջինը կանի հենց վասրչապետը, և եթե բյուջեում գումար չկա, հենց այդպես էլ կասի և ոչ թե կընկնի չգիտեմ ում կամ ինչի չոլերը: Դա մեկ, և երկրորդ՝ եթե կառավարությունը չի կարողանում բյուջե ապահովել, ապա նա պետք է գնա գրողի ծոցը և ոչ թե Հանրապետության հրապարակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4639998608898?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



